Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 7-ից հետո որդու վերադառնալու վերաբերյալ հայտարարությանը։


«Հիշեցում համապատասխան Ծառուկյանին․ խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա։


Անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն, խոստանում եմ՝ կդիմավորենք օդանավակայանում։


Ինքն էր չէ՞ ասում` Ծառուկյանի խոսքը գործ է»,- գրել է Չախոյանը։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հարցին՝ արդյոք իր որդին կվերադառնա՞ Հայաստան, Ծառուկյանը պատասխանել է. «Այո, ինքը էնտեղ գործերով զբաղված ա, կավարտվի ամսի 7-ից հետո, անպայման կգա»։


Դիտարկմանը, թե հույս ունեն, որ մինչ այդ իշխանափոխությո՞ւն կլինի, հավելել է. «Դա Աստծո կամոք, որը բարին ա, կկատարվի»։


Հարցին՝ բայց, ի վերջո, ինչու չի վերադառնում նա ՀՀ, Ծառուկյանը նշել է․ «Գնա տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան, ով կրակել ա, ես դրան կողմնակից եմ»։