Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կրեմլը հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի՞ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է, որ կսպասեն վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը։
«Կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին։ Գիտեք, այնտեղ կային շատ անհասկանալի պահեր։ Մենք տեսանք բազմաթիվ հաղորդագրություններ տեղ գտած խախտումների մասին։ Հետևաբար մենք նախընտրում ենք համենայնդեպս սպասել որոշ պաշտոնական եզրակացությունների»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին։