Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը պաշտոնանկ է արվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետաքննության ընթացքում։ Նրա պաշտոնանկության հարցը կորոշվի ՄՔԴ-ի իրավասությունը ճանաչող բոլոր 125 պետությունների մասնակցությամբ հատուկ նստաշրջանում։
Խանը հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդերի պահանջով։
Դատախազը հերքում է անպատշաճ վարքագծի վերաբերյալ բոլոր մեղադրանքները։
Ինչպես գրում է Reuters-ը, դատարանի գործադիր կոմիտեն որոշել է, որ Խանի դեմ Հաագայի գրասենյակում
աշխատող կնոջ ներկայացրած մեղադրանքները կքննարկի ՄՔԴ անդամ բոլոր պետությունների հատուկ նստաշրջանը: Սա
աննախադեպ դեպք է, երբ դատախազի պաշտոնանկությունը դառնում է համընդհանուր
քվեարկության առարկա: Խանի պարտականությունները պաշտոնանկության ժամանակ կատարում են նրա երկու տեղակալները: