«Խաղաղության կոչը և նաև դրա հետևանքները, այսինքն՝
տեր կանգնելու խաղաղությանը, որովհետև դա է միակ ճանապարհը, որով ՀՀ-ն կարող է գնալ
կայուն զարգացման և նաև իր անկախությունն ու կայունությունը պահելու ճանապարհով. այս
գիտակցությունը կա քաղաքացիների մոտ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նա նաև ասաց, որ Գեղահովիտում քարոզարշավի ժամանակ
ինքը լսել է քաղաքացիների խոսակցությունը՝ մարդիկ քաջ գիտակցում էին, որ այս քարոզարշավը
մեր պետականության, մեր անկախության և հարատևության մասին էր, հետևաբար իրենց կոչը
տեղ է հասել։
«Եվ բացի դրանից՝ քաղաքական կոնտեքստը. ըստ իս՝
ամեն քաղաքացու տուն կոնֆլիկտը մտել է իր ձևով։ Եվ հետևաբար մարդիկ, այն է՝ ՀՀ ժողովուրդը,
որը կրել է այդ զրկանքներն իր մաշկի վրա, չի կարող անհաղորդ լինել այդ կոչին և չհասկանալ,
թե ինչի մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը։
Խոսելով նաև այն մասին, որ հատկապես սահմանամերձ
հատվածներում ևս ՔՊ-ին ընտրողների թիվը մեծ է եղել, մինչդեռ ընդդիմությունը ամենօրյա
ռեժիմով հենց այդ հատվածներում գուժում էր ՔՊ-ի պարտությունը, պատգամավորն ասաց, որ
հերթական անգամ գալիս է այն զգացողությունը, որ մեր ընդդիմությունը, որոնց ինքն անվանում
է քաղաքական դիվերսանտներ, հերթական անգամ չի ուզում ճանաչել ՀՀ քաղաքացուն, ինքը չի
գնում և իրապես լսում այդ մարդու հոգսերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան