Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ ՀՀ-ն լքելու փորձին։


Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Ծառուկյանը խոստացել էր, որ հունիսի 7-ից հետո որդին վերադառնալու է, սակայն դրա փախարեն ինքն է փորձել հեռանալ Հայաստանից։


Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ Ծառուկյանն ու բոլորը պատասխան են տալու քարոզարշավի ընթացքում իրենց խոսույթի ու հայտարարությունների համար։


Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։