Ավելի քան 1.1 մլն դոլար՝ Հայաստանի դեմ քարոզչական արշավի համար. ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. Radar

Radar Armenia-ի ձեռքի տակ են հայտնվել խիստ ուշագրավ փաստաթղթեր, որոնք ներկայացնում են Հայաստանի դեմ նախապատրաստվող տեղեկատվական արշավի մասին։ Փաստաթղթերը հայտնի են դարձել ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկի՝ հեռախոսը կոտրելու հետևանքով արտահոսած տվյալներից։


Եվ այսպես, բացահայտվել է «Համալիր տեղեկատվական արշավ» խորագրով լայնածավալ նախաձեռնության մանրամասները։ Ծրագրի ընդհանուր բյուջեն առաջին տարվա համար գնահատվում է 1,175,000 ԱՄՆ դոլար։


Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական ուղղություններից, որոնք համակցում են թվային տեխնոլոգիաները, սոցիոլոգիական հետազոտությունները և փողոցային ակցիաները Եվրոպայում։


1. «Նեմեսիս» ծրագիր


Առաջին նախագիծը, որը կրում է «Նեմեսիս» անունը, պետք է մատուցվեր որպես գերմանահայ համայնքի արտադրանք։ Այն իրենից ներկայացնում է վեբ-հարթակ, որտեղ կուտակվելու են առանցքային կերպարների կենսագրությունները և նրանց՝ «ժողովրդի թշնամիների» ցուցակում ներառվելու հիմնավորումները։


Հարթակում պիտի լինեին Facebook-ից հավաքված տվյալներ, գրաֆիկական վերլուծության գործիքներ։ Նաև նախատեսված է SMM ակտիվություն՝ ադրբեջանական ու թուրքական ալիքներում։ Բացի այդ, նախատեսված են փորձագիտական հարցազրույցներ։



Նախագծի տարեկան բյուջեն կազմում է 405,000 դոլար։ Քարոզչական նպատակներով նախատեսվում է նաև օգտագործել լուսային պրոյեկցիաներ եվրոպական քաղաքների նշանակալի շենքերի վրա։


2. «Հյուրընկալ Հայաստան». նպատակաուղղված հարված երկրի վարկանիշին


Երկրորդ նախագիծը՝ «Հյուրընկալ Հայաստան»-ը, ունի ընդգծված բացասական ուղղվածություն։ Այն գործելու է որպես «ճանապարհորդական ուղեցույց», որը կենտրոնանում է Հայաստանում սեքս-տուրիզմի, կազինոների և հասարակության կողմից մերժելի այլ երևույթների վրա։ Դրա նպատակն է, որ ձևավորի Հայաստանի բացասական կերպարը։


Հատկանշական է, որ կայքը ունենալու է նաև «Դարքնեթ» (Darknet) տարբերակ՝ առավել բացահայտ բովանդակության համար։ Այս ուղղության համար նախատեսված է 355,000 դոլար։ Մարքեթինգային արշավը ներառելու է գովազդային հարթակներ թուրքական, ադրբեջանական և պակիստանյան տիրույթներում։


Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում ՝ Radar.AM