Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայ հասարակության մեջ պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման և եվրասիական ինտեգրացիոն միավորումներին երկրի հետագա մասնակցության պահանջը, քանի որ դրանք տալիս են կոնկրետ արդյունքներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ եվրասիական կառույցների
շրջանակներում համագործակցությունը Հայաստանին տալիս է իրական և շոշափելի առավելություններ՝ ի տարբերություն «դատարկ խոստումների»։
«Հայ հասարակության մեջ կա հստակ, լայն
պահանջարկ ռուս-հայկական հարաբերությունների առաջադեմ զարգացման և Հայաստանի հետագա մասնակցության
եվրասիական ինտեգրացիոն կառույցներին, որոնք բերում են իրական, շոշափելի
օգուտներ»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։