Եգիպտոսը տանկեր է տեղակայել Գազայի հատվածի հետ սահմանին. Times of Israel
Եգիպտոսը տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղակայել Գազայի հատվածի հետ սահմանին՝ «Ռաֆահ» սահմանային անցակետի մոտ։ Այս մասին գրում է Times of Israel թերթը։

Պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված է տասնյակ միավոր զրահատեխնիկա, որոնք կանգնած են Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով։ Ինչպես պնդում է թերթը, այս միջոցները պայմանավորված են նրանով, որ Եգիպտոսը մտավախություն ունի տասնյակ հազարավոր փախստականների հոսքից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով, ուստի մինչ այժմ նա փակ է պահել սահմանը՝ Գազայի հատված թույլ տալով միայն հումանիտար օգնությամբ բեռնատարների մուտքը։

Եգիպտոսի իշխանությունները ծանր տեխնիկայի տեղակայումը անցակետի մոտ առայժմ չեն մեկնաբանել:

 The Times of Israel-ը հիշեցնում է, որ 1979 թվականի խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ուժերի թիվը, որոնք Եգիպտոսը կարող է պահել Սինայի թերակղզում, սակայն Իսրայելը նախկինում թույլ է տվել դրանց մեծացում՝  տարածաշրջանում իսլամիստ ապստամբների դեմ պայքարելու համար: