Հոկտեմբերի 31-ին Մառնեուլիում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Պաղեստինի։
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանրահավաքին մասնակցել են Կարմիր (գլխավոր) մզկիթի ախունդ Հաջի Հաջիևը և Վրաստանում Կովկասի մուսուլմանների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևը։
Ախունդ Հաջիևը «Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման կապակցությամբ լռությունը անվանել է Իսրայելին աջակցելու ցուցիչ»։ Նրա խոսքով՝ ժողովուրդը հավաքվել է, որպեսզի իր «ձայնը բարձրացնի Իսրայելի սիոնիստական ռեժիմի դեմ», «կեղեքված պաղեստինցի բնակչության» խոշտանգումների դեմ։
Իր հերթին, Կովկասի մուսուլմանների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևը Իսրայելին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրներին անվանել է «ահաբեկչական պետություններ»։
«Գազայում Իսրայելի հանցագործությունները խրախուսում են աշխարհի թիվ 1 ահաբեկիչ երկիրը՝ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ն, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրիտանիան. նրանք այդ հանցագործությունները միասին կատարել են ոչ միայն Պաղեստինում, Գազայում, այլև երկար տարիներ Իրաքում, Արաբիայում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում։ Նրանք աշխարհի ամենահզոր ահաբեկիչներն են»,- հայտարարել է Ալիևը՝ ԱՄՆ նախագահին անվանելով «իմպերիալիզմի ղեկավար»։