Հակամարտությունը մտել է փակուղի. այն կարող է ձգվել տարիներ և հյուծել ուկրաինական պետությունը. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայի շուրջ հակամարտությունը մտել է փակուղի, ուկրաինական զորքերը չեն կարողանա ռազմաճակատում հասնել ճեղքման։ Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին բրիտանական The Economist ամսագրին տված հարցազրույցում։
«Ինչպես Առաջին համաշխարհային պատերազմում, մենք հասել ենք տեխնոլոգիական զարգացման մակարդակի, որը մեզ կանգնեցնում է փակուղու առաջ: <...> Ըստ ամենայնի, խորը և գեղեցիկ ճեղքում չի լինի»,- ասել է նա:
Զալուժնիի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման առաջին անհաջող փորձերից հետո նա փոխել է մի քանի հրամանատարների և որոշ բրիգադներից զինծառայողներին տեղափոխել է առաջնագիծ, սակայն դա ոչնչի չի հանգեցրել։ Այդ ժամանակ, ասում է ուկրաինական բանակի գլխավոր հրամանատարը, նա հանգել է այն եզրակացության, որ ռազմաճակատում փակուղուց դուրս գալու համար Կիևին անհրաժեշտ է «ինչ-որ նոր բան, ինչպես վառոդը, որը չինացիներն են հայտնագործել, և որը մենք մինչև հիմա օգտագործում ենք», այսինքն՝ նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառում։
«Դիրքային հյուծման պատերազմի ամենամեծ ռիսկն այն է, որ այն կարող է ձգվել տարիներ և հյուծել ուկրաինական պետությունը», - կարծում է Զալուժնին: