Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկելու վերաբերյալ ԿԸՀ-ի որոշմանը։
Ըստ Ծառուկյանի՝ այդ որոշումն ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա, և հայտնում է, որ իրավաբանական թիմերն աշխատում են բողոքարկումների և դատական գործընթացների ուղղությամբ։
Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարել է, որ սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ այլ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և հետագա քայլերի մշակման նպատակով։