Ալիևը մեկնել է Ղազախստան
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Աստանա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության հոբելյանական 10-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Իլհամ Ալիևին մայրաքաղաքի օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։ 

Ալիևից բացի՝ գագաթնաժողովին կմասնակցեն Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները։