Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք․ Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տեղի ունեցածին՝ գրել է․


«Նարեկ Կարապետյան, ախր ինչո՞ւ էիր գնում հասնում Վերին Լարս՝ հայկական բեռնատարների հերթերի խնդրի համար (դե էն խնդիրները էլի, որոնք «անսպասելիորեն» ծագեցին, ու որոնցով ահագին ոգևորվել էիք):


Դրա փոխարեն՝ «կառավարության նիստ» հրավիրեիք արտահերթ ռեժիմով ու հարցին ուժեղ լուծում տայիք:


Կամ՝ ձեր առաջնորդը, որին ձեր համակիրները մինչև ընտրությունները վարչապետ էիք նշանակել, «պարոն վարչապետով»-ով էին դիմում, մի երկու զանգով արագի մեջ վարչապետավարի կարգավորեր խնդիրները:


Թե՞ ամեն դեպքում, վարչապետ չի, առավելևս՝ ուժեղ»։