Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով Կրասնոդարի ծովային տերմինալում հրդեհ է բռնկվել. կա զոհ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի ծովային տերմինալում հրդեհ է բռնկվել: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:


«Անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով ծովային տերմինալում բռնկվել է հրդեհ: Ցավոք, մեկ մարդ զոհվել է», - նշել է նա:


Նաև, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է երեք մարդ:


Նրա խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 96 մարդ, ներգրավված է ավելի քան 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԻՆ-ից: Դեպքի վայրում շարունակում են աշխատել օպերատիվ և հատուկ ծառայությունները: