Աստանայում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի առանձին հանդիպումը
Աստանայում այսօր՝ նոյեմբերի 3-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձին հանդիպումը։

Նշենք, որ Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է Թյուրքական պետությունների կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի առաջնորդները։