ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Իսրայելին ֆինանսական օգնություն հատկացնելու փաթեթը՝ առանց Ուկրաինայի
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Իսրայելին 14,5 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու փաթեթը։
Այդ փաստաթղթին դեմ է Սենատը վերահսկող Դեմոկրատական կուսակցությունը, որը պնդում է, որ պետք է աջակցություն տրվի ավելի լայն ֆինանսական փաթեթին. դրանում պետք է ներառվի ինչպես Իսրայելին, այնպես էլ Ուկրաինային աջակցությունը:
Օրինագիծն ընդունվել է Հանրապետական կուսակցության անդամների 226 ձայնով, որը մեծամասնություն ունի ամերիկյան խորհրդարանի ստորին պալատում։
Նախագահ Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի նման օրինագծի վրա, եթե այն ընդունվի Կոնգրեսի երկու պալատներում, իսկ Սենատի խոսնակ Չակ Շումերն ասել էր, որ այն քվեարկության չի տանի:
Բայդենը Կոնգրեսին խնդրել էր հաստատել 106 միլիարդ դոլարի փաթեթը, որի մեծ մասը պետք է ուղղվի Ուկրաինային ռազմական օգնությանը, իսկ մնացածը՝ Իսրայելին, Թայվանին և Մեքսիկայի հետ սահմանի պահպանությանը: