Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի ԱԳ նախարարը ուղևորվում է Ռուսաստան:Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:


Նշվում է, որ երկօրյա այցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման թեման։


«Ռուսաստանը և Թուրքիան հետաքրքրված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով։ Դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերով։


Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։