Նոր օրենսդրական նախաձեռնություններ․ ընտրակաշառք տալու ու վերցնելու դեպքում պատիժը խստացնել․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական մի քանի նախաձեռնությամբ է հանդես եկել։

Առաջարկվում է ընտրակաշառք տալու ու վերցնելու դեպքում պատիժը խստացնել, կսահմանվի 9 և 10 տարի ազատազարկում։

Հաջորդիվ Ալեն Սիմոնյան առաջարկում է, որ ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր տեղադրվի Հայաստանի Հանրապետության դրոշը։


Երրորդ նախաձեռնությամբ էլ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխել ԱԺ պատգամավորների երդման տեքստը։