Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին. Բեն-Գվիր

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Իսրայելը կապված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկված Իրանի հետ համաձայնագրին և մտադիր է ինքնուրույն որոշումներ կայացնել երկրի ազգային անվտանգության վերաբերյալ։ Բեն-Գվիրն այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։


Նա նշել է, որ Իսրայելը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը և շնորհակալ է նախագահ Թրամփին, բայց անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով բացառապես հրեական պետության շահերի վրա։


«Իմ դիրքորոշումը հստակ է. մենք այս համաձայնագրի կողմ չենք, որը չի անդրադառնում մեր անվտանգությանը և ոչ մի կերպ մեզ չի պարտավորեցնում։ Մենք իրավունք չունենք զիջումների գնալ՝ պահանջելով ավելի քիչ, քան «Հըզբոլլահի» զինաթափումն է, իրավունք չունենք դուրս գալ մեր մարտիկների գրաված որևէ տարածքից: Իրավունք չունենք հանդուրժել Իսրայելի դեմ հրետակոծությունները», - նշել է նա։


Ավելին` նախարարը շեշտել է, որ Լիբանանից Իսրայելի տարածք արձակված յուրաքանչյուր անօդաչու թռչող սարք կամ հրթիռ կհանգեցնի պատասխան հարվածի։


Թարգմանությունը՝ 1lurer-ի