Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց
ընտրությունների վերջնական արդյունքները: ԲՀԿ-ն չհաղթահարեց շեմը, ընդդիմությունն էլ
պահանջում էր նոր ընտրություններ:Թեմայի
վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ։
Նա նշեց, որ հետընտրական որևէ
զարգացում չի կարող լինել, քանի որ ժողովրդի կամարտահայտումն ընդանուր առմամբ ներկայացված
է ԱԺ-ում։
«Ինչի եմ նշում ընդհանուր առմամբ,
որովհետև իշխանության մասով է ներկայացված, բայց ընդդիմության մասով մենք գիտենք որ
ընտրակաշառքներ են բաժանվել և սա փաստ է։ Նախ ուզում եմ նշել, որ էս մասշտաբի ընտրակաշառքային
խայտառակ մեխանիզմ երևի վերջին տասը տարում չեմ կարծում, որ եղել է։ Ընդ որում դրանից
առաջ էլ, երբ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք համատարած ընտրակաշառք էր բաժանվում,
դա բաժանվում էր այն ժամանակվա իշխանության թողտվությամբ, իսկ հիմիկվա ընտրակաշառքի
մեխանիզմները շատ փոխված են եղել։ Զարմանալի բան է, իշխանությունը պայքարում էր ընտրակաշառքի
դեմ, իսկ ապիկար ընդդիմությունը, որը մենակ փող ունի, փորձում էր փողով քվեներ ապահովել»,-
ասաց պատգամավորը։
Խոսելով նաև այն մասին, թե ինչու
էին որոշ ընդդիմադիրներ ստեր տարածում, թե Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղում ՔՊ-ն
ստացել է զրո ձայն, պատգամավորն ասաց, որ այդ հիմարությունները տարածելու համար ընտրել
էին Ծաղկաձորի Մեղրաձոր հաայնքը, որովհետև իրենց նրանց հիմնական բիզնես հետաքրքրություններ
ունեցող տարածքում քաղաքական առումով կոտրել ենք։
«Կոտրել ենք վերջնականորեն, կոտրել
ենք անմնացորդ։ Եվ հեսա կգան, գլուխները կախ, կզած գալու են, կզած վերցնելու են մանդատները
և կզած աշխատելու են հինգ տարի», -հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան