Այն, ինչ այսօր մենք շահում ենք, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հաղթանակն է, որովհետև Հայաստանում փաստացի փորձ արվեց պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից խլել ժողովրդի իշխանությունը ժողովրդի ձեռքից ընտրակաշառքների, մասսայական ապօրինությունների միջոցով և դա թույլ չտրվեց ՀՀ 727 հազար քաղաքացիների կողմից, ովքեր գնացին և իրենց լեգիտիմ քվեն տվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Այս մասին հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Անդրադառնալով ԿՀԸ-ի՝ վերահաշվարկ չանելու որոշմանը, Կոնջորյանն ասաց կան իրավաբաններ, որոնք ասում են, որ հանձնաժողովն ունի գնահատելու իրավասություն:
Խոսելով արդեն հայտնի բազմաթիվ ընտրակաշառքի և ընտրախախտումներ դեպքերի մասին, որոնցով կան քրեական վարույթներ, Կոնջորյանը վստահություն հայտնեց, որ նրանք պատասխան են տալու դրանց համար։
Հեռուստամեկնաբանի՝ ընդդիմությունն ասում է եղել են քաղաքական ձերբակալություններ և հետապնդումներ դիտարկմանը, Կոնջորյանն ասաց․
«Իրենք փաստորեն համարում են, որ ընտրակաշառատուներին բերման ենթարկելը, պատասխանատվության ենթարկելը քաղաքական հետապնդումներ են և դրանով էլ մատնում են սեփական փչացվածության աստիճանը, որովհետև իրենց համար քաղաքական գործունեությունը դա ընտրակաշառք բաժանելն է։
Մենք ասել են և էլի ենք ասում՝ պատերազմի եռագլուխ մաֆիան պետք է կործանվի։ Պատերազմի եռագլուխ մաֆիան, որը փորձ էր անում ՀՀ-ում ընտրակաշառքի միջոցով, ապօրինի ազդեցությունների միջոցով զավթել ժողովրդի իշխանությունը, պետք է կործանվի, բոլոր այն մարդիկ, ովքեր որ էդ մաֆիայի պարագլուխներն են, պետք է պատասխանատվության ենթարկվեն և հայտնվեն ճաղերի հետևում։ Ժողովուրդը մեզ տվել է այդ մանդատը»,- ասաց Կոնջորյանը։
Ըստ Կոնջորյանի, պատերազմի եռագլուխ մաֆիան ծնկի է գալու և պատասխան է տալու նաև կեղծ թեզերի և ՀՀ ժողովրդին ահաբեկելու համար։
Հարցազրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաև Ծառուկյանի, Նարեկ Կարապետյանի, Քոչարյանի՝ ՀՀ-ն լքելու փորձերի մասին։
«Վարչապետը դեռ շաբաթներ առաջ հստակ հայտարարել էր, որ նրանք երազելու են Հայաստանից փախչելու մասին և հնարավորություն չեն ունենալու։ Նրանց պատասխանատվության են ենթարկվելու։ Շատերը նրանց նման անձնական գործերի անվան տակ ճողոպրեցին և փախան արդարադատությունից»,- ասաց Կոնջորյանը։
Ինչ կլինի, եթե ընդդիմությունը չգա ԱԺ։
Կոնջորյանն ասաց՝ ընդդիմությունն ուզում է գա, ուզում է չգա, ՀՀ ժողովուրդը, 727 հազար քաղաքացիները իրենց լեգիտիմ մանդատով օժտել են ՔՊ-ին, որպեսզի միանձնյա ձևավորի քաղաքական մեծամասնություն, վարչապետ և Կառավարություն։
«ՀՀ ժողովրդի տված մանդատը մենք ամբողջությամբ իրագործելու ենք ԱԺ-ում։ Իսկ ընդդիմությունն ուզում է գա, ուզում է չգա, իրենց որոշելիքն է, վստահաբար իրենց հաստատ հաճելի պահեր չեն սօասում խորհրդարոնում, էն հարցերը, որոնք կուտակվել,են պատասխան են տալու, ամեն օր, ամեն ժամ պատասխան են տալու, թե ուր են 300 հազար ադրբեջանցիները, չեն կարողանալու խուսափել պատասխանատվությունից»,- ասաց նա։