Գուցե վատ չլինի, որ Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին, նրանք այդ ժամանակ պարզապես կփլուզվեն. Սերգեյ Լավրով

Եվրամիությունը կարող է «պարզապես փլուզվել», եթե միավորմանը անդամակցի Ուկրաինան: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:


«Եվրամիության ներքին խնդիրների տեսանկյունից, գուցե վատ չլինի, որ Ուկրաինան անդամակցի այնտեղ, նրանք այդ ժամանակ պարզապես կփլուզվեն: Այնպես որ, շատ հակասական միտումներ կան», – ասել է դիվանագետը:


Նրա կարծիքով՝ պետք է Ուկրաինային հրավիրել դաշինք, եթե երկրները ցանկանում են «մոռանալ տնտեսության մասին»:


Հունիսի 15-ին ԵՄ բոլոր երկրները հաստատել են Ուկրաինայի և Մոլդովայի՝ դաշինքին անդամակցելու շուրջ բանակցությունների առաջին կլաստերի բացումը: Եվրահանձնաժողովը հստակեցրել էր, որ եվրաինտեգրման գործընթացի նոր փուլի շրջանակներում բանակցությունների միջկառավարական առաջին փուլը կկայանա արդեն հունիսի 22-ին: Խոսքը «Հիմունքներ» (Fundamentals) կլաստերի մասին էր, որը համարվում է բանակցային գործընթացի առանցքային տարրը: