«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այս ընտրությունները ցույց տվեցին այն, ինչ իրենք տարիներ շարունակ ասում էին․ «Այն, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ և որ այն ինտենսիվանալու ու պիկին է հասնելու ընտրությունների ժամանակ։ Ռուսաստանը հասավ իր նպատակին մասամբ նրանով, որ, ըստ էության, դեֆորմացիայի ենթարկեց մեր ընտրությունների էությունը»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Շարունակելով Մեհրաբյանն ասաց՝ առերևույթ 18 քաղաքական ուժ իր
ծրագրերը ներկայացրել է ժողովրդի դատին, և հանրությունը պետք է որոշեր՝ սա լավն է,
սա լավն է, բայց սա ամենալավն է ու ես սրան եմ ընտրում․ «Սա առերևույթ, բայց ըստ էության, մարդկանց առաջ դրվեց հետևյալ
ընտրությունը՝ կա՛մ Նիկոլ Փաշինյան կա՛մ Պուտին, իսկ մնացածը՝ հարակից փրփուր կամ մնում
են ստվերում։ Սա ոչ թե անհատների հարց էր, այյլ հետևյալը՝ դու պետք է ընտրես կամ ազատ,
անկախ, ինքնիշխան Հայաստան կամ «Էրիվանսկայա գուբերնյա» ռուսական կազմում կամ ավելի
ճիշտ ֆաշիստական Ռուսաստանի կազմում՝ ինչ-որ
պրոտեկտորատ։ Ակնհայտ էր, որ ժողովուրդն ընտրելու է ազատ, անկախ, ժողովրդավարական Հայաստանն ու Փաշինյանին»,-նկատեց
նա։
Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն ուզում էր 2021 թվականին զավթել
մեր պետությունը, դա չստացվեց, Պուտինը զավթեց ընդդիմությունը․ «Այդ իմաստով ստատուս-քվոն չփոխվեց, մեր ընդդիմությունը մնում
է զավթված Պուտինի կողմից։ Մեր կուսակցությունը միակն էր, որ հանդես եկավ ընդդիմափոխության օրակարգով և իր անունով կոչեց այն հիմնական գոյաբանական
մակարդակի սպառնալիքը, որը կախված է Հայաստանի
գլխին՝ որպես դամոկլյան սուր։ Երբ մարդիկ հինգ տարի անց էլ պետության լինելու-չլինելու
հարցի առաջ էին, ժողովրդի ձեռքը չհասավ ընդդիմափոխության օրակարգին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան