ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կամրապնդի վստահությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում փոխադարձ վստահության, անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին պոնտիֆիկոսը գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում:


«Գոհունակությամբ ողջունում եմ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կստորագրվի ուրբաթ օրը, որպես երկխոսության շրջանակներում համբերատար աշխատանքի հուսադրող արդյունք: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այն երկրներին, որոնք նպաստել են կողմերի միջև հանդիպման կազմակերպմանը և հնարավոր են դարձրել այս համաձայնագրի կնքումը: Հույս ունեմ, որ այս համաձայնագիրը կօգնի ամրապնդել փոխադարձ վստահությունը, անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում՝ նպաստելով ժողովուրդների միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը», — նշել է Լևոն XIV-ը: