Նրանց ուզածը արյուն է, Մոսկվան կզոհաբերի իր գործակալներին․ Թումասյան

Միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանի խոսքերով՝ թեպետ այս ընտրություններին շատ լուրջ խնդիրներ էին առաջ եկել՝ այդ թվում հիբրիդային հարձակումների ու արտաքին ազդեցությունների ուղղությամբ, կարևորն այն է, որ հայ ժողովուրդը հստակ ընտրություն կատարեց հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի» «Իհարկե համոզված եմ, որ մոտակա ժամանակահատվածում՝ հետընտրական շրջանում էլ պատկան մարմինները պատասխանատվության կենթարկեն բոլոր այն մարդկանց, որոնք օրենք են խախտել ու բացահայտ օտարերկրյա ազդեցության գործակալ են։ Այդ մարդիկ լրջագույն սպառնալիք են ՀՀ պետականության համար և այդ հարցը պետք է լուծվի»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Թումասյանի դիտարկմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տրվեն այն սադրանքներին, որոնք իրականացրել է գործակալական ցանցը «Այդ մարդիկ ուզում են արյուն, խնդիրներ, քաղաքացիական առճակատում, որովհետև այլ կերպ իշխանության մեջ չեն կարող հայտնվել»,-նկատեց նա։

 

Մեր զրուցակցի կարծիքով՝ կարևորն այն է, որ ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլ բազմագլուխ հրեշի հակապետական հարցը պետք է լուծվի «Կա՛մ այդ հարցը կլուծվի հայ-ռուսական առճակատման համատեքստում, կա՛մ ՌԴ-ն պետք է պատրաստ լինի պայմանավորվել ՀՀ լեգիտիմ իշխանության հետ ու զոհաբերել այդ գործակալական ցանցը։ Ռուսաստանում էլ հասկանում են, որ այդ գործակալական ցանցից օգուտը նվազում է, վնասն՝ աճում։ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Կտրիճ Ներսիսյանը ու նրանք, ովքեր հակապետական դավաճանական գործողություն էին իրականացնում՝ պետք է արդար դատարանի առաջ պատասխան տան»,-եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան