Եթե Իրանն իրեն ճիշտ չպահի, անմիջապես կվերադառնանք ռումբերը նրանց գլխին գցելուն. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերսկսի հարվածներն Իրանին, եթե իրեն չբավարարի, թե ինչպես է Թեհրանը կատարում համաձայնագիրը: 


«Դա փոխըմբռնման հուշագիր է։ Եթե դա ինձ դուր չգա, եթե նրանք իրենց ճիշտ չպահեն, մենք անմիջապես կվերադառնանք ռումբերը նրանց գլխին գցելուն»,-ասել է Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: