Որևէ հիմք չկա, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները


Ընտրությունները ավարտված են, արդյունքներն ամփոփված են, սակայն  ընդդիմությունը դիմել է ՍԴ։Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։

 

Իրավագետ Արտաշես Խալաթյանը կարծում է, որ ՍԴ դիմելը կարծես թե դարձել է ընտրական պրոցեսի անբաժան մասը և եթե դա տարիներ շարունակ հիմնավորված էր, ապա այս պարագայում չի տեսնում որևէ հիմք, թե ՍԴ-ն ինչպես պետք է անվավեր ճանաչի ընտրութունների արդյունքները, այն պարագայում, երբ բոլոր տեղամասային հանձնաժողովների անդամներն իրենց արձանագրությունները ստորագրել են։

 

«Այսինքն՝ դա նշանակում է, որ տեղում, անգամ ընդդիմության ներկայացուցիչ հանդիսացող ՏԸՀ անդամները հավաստել են տեղամասերում ընտրությունների գործընթացի օրինականությունը։ Բոլոր դեպքերում սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Մյուս կողմից էլ իրենց սահամանդրական իրավունքն է, որն իրենք իրացնում են։ հետևաբար, այստեղ ես ավելի շուտ կարող եմ առերևույթ այդ դիմումների հիմքերի բացակայության վերաբերյալ, բայց դե իրացնում են իրենց սահմանադրական իրավունք»,- ասաց Արտաշես Խալաթյանը։

 

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով։ Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց, որ այս բարեփոխումը պահանջված է, անգամ ուշացած է, և այստեղ իրեն հետաքրքիր է, թե իրավական  ինչ ճանապարհով է այդ օրենսդրական փոփոխությունները  փորձ արվելու կիրառել այս ընթացիկ գործընթացների վրա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան