Սոցիոլոգիական ընկերությունը դատի է տվել Սամվել կալուգացուն

 «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն  դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Սարգսի Կարապետյանի՝ պահանջելով հրապարակայնորեն հերքում և փոխհատուցում։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Ըստ հայցվորի՝ պատասխանողը պետք է հերքի «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի վերաբերյալ 14.05.2026թ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ հաղորդաշարի յութուբյան ալիքում հրապարակված «Բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ» վերնագրված թողարկման ընթացքում տարածված՝ Ընկերության գործարար համբավն արատավորող տվյալներ պարունակող արտահայտությունները հետևյալ հերքման տեքստով «Հերքում եմ, որ Գելլափի կողմից թվերը հայտարարվում են պատվերով, հերքում եմ, որ կարող եմ գումարի դիմաց պատվիրել սոցիալական հարցումների նախընտրելի թվերով արդյունքների հրապարակում»:

 

Պատասխանող Սամվել  Կարապետյանից հայցվորը խնդրում է հօգուտ իրեն բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության միջոցով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: 

 

 

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան»-ը, դատելով կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի հրապարակային հայտարարություններից, Սամվել Կարապետյանի «ռեյտինգը չափելու» նպատակով ապավինում էր «Էմպիրիկա» հետազոտական ընկերությանը։ Հարկ է նկատել, որ հունիսի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալի համաձայն՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ընտրություն կատարելու դեպքում ընտրողների 53 տոկոսը կքվեարկեր Կարապետյանի օգտին։