Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի հետ հուշագիրը պատմական է որակել:
«Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ ուժեղ Իրանից. խաղաղությունն իրական կդառնա փոխադարձ հարգանքի դեպքում», - գրել է Փեզեշքիանը X սոցցանցում՝ հրապարակելով հուշագրի տեքստը։
Նա նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղությանը, առաջընթացին և տարածաշրջանային համագործակցությանը:
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: