Ժողովրդին «Տեցի կռուգի» մարմնավաճառի տեղ դնողը պետք է դուրս մղվի, պսկովցի Գագոն մեր ճակատագիրը չի կարող որոշել

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կարծիքով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրութուններն «ընտրություն» համարելը շռայլություն կլինի, քանի որ արդյունքում ձևավորված պատկերը չի արտացոլում հայ հանրության լիարժեք դիրքորոշումը «Այդ ընտրություններում առանցքային նշանակություն է ունեցել Կարապետյանի, բելառուսամետի և իհարկե Քոչարյանի թիմի կողմից բաժանվող կաշառքը»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։

 

Մկրտչյանի խոսքերով՝ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, պատերազմի եռագլուխ կուսակցության երեք գլուխներն էլ պետք է գլխատվեն «Ակնկալում եմ, որ քաղաքական մեծամասնությունը հենց այս օրակարգն առաջ կտանի։ Շատ ճիշտ ուղի է այն, որ քաղաքական ու իրավական առումով պետք է ծնկի բերել պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին, այն շրջանակները, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս Հայաստանի Հանրապետություն են տեսնում՝ քաղաքական դաշտում անելիք չպետք է ունենան»,-նկատեց նա։

 

Շարունակելով քաղաքագետն ասաց «Այս ընտրությունների արդյունքում պսկովցի Գագոյի, Պյատիգորսկի շոր ծախող Արթուրի, Մոսկվայի կամ մերձմոսկովյան շրջանի որևէ շուկայի թթվի լարյոկի քվեի արդյուքում խորհրդարան չպետք է ձևավորվի։ ՀՀ 3 միլիոն քաղաքացին պետք է  քվեարկի ու նրանց կամքը պետք է ընտրությունների արդյունքում արտահայտվի»։

 

Նրա դիտարևկմամբ՝ այս խորհրդարանը ՀՀ խաղաղ ապագայի տեսլականի համար ռումբ է․ «Քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետն անընդհատ խոսել է  սահմանադրական հանրաքվե անելու անհրաժեշտւթյան մասին, այդ հարցը նաև արտաքին շահառուներ ունի։Թող որևէ մեկը չջղաձգվի այդ բառից, ես շատ բաց այդ խոսակցությունը վարում եմ։ Բացատրեք խնդրում եմ՝ ինչ գործ ունի ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում, որտեղ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու, իղձը,  փափագը կամ պապու կտակը՝ ով ինչպես ուզում է թող մեկնաբանի։ Ինչպե՞ս է դա բացատրվում, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան