Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 992 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Սա պատերազմի սկզբից ի վեր գերատեսչության ամփոփագրերում գրանցված առավելագույն ցուցանիշն է:
«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են 10 ղեկավարվող ավիացիոն ռումբ, ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երեք արկ, «Ֆլամինգո» տեսակի հեռահար չորս թևավոր հրթիռ և ինքնաթիռային տիպի 992 անօդաչու թռչող սարք», — ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը նախորդ ռեկորդը ֆիքսել էր հունիսի 6-ին. այն ժամանակ հաղորդվում էր 911 խոցված ԱԹՍ-ի մասին: Մեծությամբ երրորդ ցուցանիշը գրանցվել էր մայիսի 23-ին՝ մեկ օրում 800 անօդաչու: