Կալուգացի օլիգարխը փորձում է մյուս ուժերին դարձնել իր հաճախորդները․ նրանց կապում է մի բան՝ հանցակցությունը

ԱԺ ութերորդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանն ընդդիմության համախմբում իրականում չի պատկերացնում, որովհետև այն ուժերը, որոնք հավաքվել էին իրար շուրջ, որպես իբրև  ընդդիմադիր թևեր՝ իրարից տարբերվում էին իրենց կառուցվածքային և գաղափարական առումով։

 

«Գործ ունենք «Հայաստան» դաշինքի հետ, որը առնվազն քաղաքական է։ Ճիշտ է՝ իրենց օրակարգը և նպատակը սեփական գողոնը պահպանելն ու պաշտպանելն է, բայց առնվազն այնտեղ կային քաղաքական գործիչներ, որոնք կարող էին ունենալ և քաղաքական խոսք, և՛ այլն։ Հասկանալի է, որ իրենք փորձում էին «Գյումրի 2 անել», չստացվեց, հասկացել են, որ էդ տարբերակով չկարողացան ժողովրդին խաբել, հիմա փորձում են կոնսոլիդացնել այդ ուժերը, բայց կոնսոլիդացնեն ինչ անեն, չի հասկացվում»,- ասաց պատգամավորը։

 

Նրա խոսքով՝ ապագայում այս ուժերին առնվազն գոնե մի բան սկսում է  կապել, դա հանցակցությունն է, այսինքն՝ այս ուժերը նոր գործերով դառնում են հանցակիցներ և արդեն  ունենում են փոխադարձ շահեր և կարծում է, որ սա կստիպի իրենց որոշակի կոնսոլիդացիա ունենալ։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան