Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել, խոսել քաղաքականությունից, իրեն հատուկ բառամթերքով արտահայտել քաղաքական մտքերը։


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, սոցցանցի իր էջում անդրադառնալով դրանցից մեկին, գրել է․ «Փաստորեն քսանվեցժամյա մոնտաժը չօգնեց»։


Եղոյանը մասնավորապես առանձնացրել է Կարապետյանի հետևյալ հայտարարությունը․


«Իրենք տեսան, որ էլ եռագլուխը չկա, արդեն մենք 500 հազար գլուխ ենք, ավելի ճիշտը՝ նույնիսկ 800 հազար գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցություն են»։