Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կալուգացի օլիգարխ

Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել, խոսել քաղաքականությունից, առաջիկայում ընդդիմադիրներին համախմբելու մտադրությունից։


Կարապետյանը նաև գովաբանել է եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, որն իրենց ուժի վարչապետի թեկնածուն էր։


«Ինքն ընդամենը ցույց տվեց տարբեր ժամանակահատվածներում իր որակները: Ինքը ցույց տվեց, որ շատ գրագետ է, ինտիլիգենտ է, երբ առիթը եղավ, ցույց տվեց, որ շատ համարձակ է, ինքը ցույց տվեց, որ շատ խելացի է: Ինքը միշտ է եղել ուժեղ տնտեսության մեջ, ես վստահ կարող եմ ասել՝ Նարեկ Կարապետյանը հավասարը չունի: Դա նրանից չէ, որ ինքն իմ եղբոր որդին է, հավասարը չունի»,- ասել է նա:


Հարցին՝ կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե՞ ոչ, Սամվել Կարապետյանն ասել է.


«Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր կդառնա, բայց այս փուլում, իհարկե, ես չգիտեմ: Դա կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու»։