Ուժեղ մի բան են կարողանում՝ ընտրակաշառքն ու ուժեղ կրվելը

Օրերս Սամվել Կարապետյանը մի քանի խմբագիրների մասնակցությամբ ասուլիս է տվել և հայտարարել, որ շուտով իրենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրեն հանրահավաք, որն ինքը  ցանկանում է կոչեն ուժեղ և վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում իրենք կկարողանան ռեալ ժողովրդի աջակցությունը ստանալ։

 

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։

 

Նա նշեց, որ նախ դա ասուլիս կոչելը մեղք է, մոտ երկու օր տևեց, ասուլիսները ո՞նց տալիս են, հրավիրում են, տեսախցիկները միացնում են, «ռեքով», միանգամից ուղիղ եթերով, որովհետև կյանքն այսօր արագ է։

 

«Նա ասուլիս է տվել, դրանից անցել է մեկ օր և մի քանի ժամ, և նոր սկսել են հրապարակել լավ մոնտաժված այդ հարցազրույցը ու ես ցավում եմ այն լրագրողների համար, որոնք նստած են էդտեղ։ Ինձ համար մասնագիտական առումով վիրավորանք է դա, երբ որ ես գնայի հարց տայի, հետո ինձ մի քանի օրից տային իմ հարցազրույցի վերջնական տարբերակը։ Եվ ես չմասնակցեի իմ հարցազրույցի կազմմանը, մոնտաժմանը։ Ես գոնե մասնագիտական աչքով տեսա, թե քանի կտոր է  կտրված, ինչպես են բառերը հավաքել  և այլն, և սա ծիծաղելի է ինձ համար»,- ասաց պատգամավորը։

 

Այնուհետև պատգամավորն ասաց, որ մի բան են իրենք կարողանում ուժեղ անել, մինչև հիմա ապացուցել են, որ կարողանում են ուժեղ ընտրակաշառք բաժանել, իրենք ուժեղ ոչ մի բան չեն կարողանում անել, մեկ էլ ուժեղ կրվեցին։

   

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան