Իրանը ԱՄՆ-ից «ոչ մի տասը ցենտ» չի ստանա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հայտարարել է, որ Իրանը գտնվում է հուսահատ վիճակում և Վաշինգտոնից որևէ ֆինանսական օգնություն չի ստանա: Այս մասին ամերիկյան առաջնորդը գրել է «Truth Social» սոցիալական ցանցում:


«Մենք հանդիպել ենք ոչ թե այն պատճառով, որ հուսահատված էինք. Իրանն էր հուսահատված: Նրանց վերջը եկել է: Մենք այս 60 օրը կհասցնենք մինչև վերջ: Նրանք ոչ մի գումար չեն ստանա, ոչ մի տասը ցենտ», — գրել է Թրամփը: