ԲՀԿ-ն Կալուգացի Սամոյի առաջարկի մասին իմացել է մամուլից. Ծառուկյանի թիմն առայժմ միայն «հարգում է» համախմբվելու գաղափարը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկը՝ համախմբել ընդդիմությունը, բայց դեռևս չի քննարկել այն։ Այս մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է Իվետա Տոնոյանը։


Տոնոյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կարապետյանի առաջարկի մասին իմացել է լրատվամիջոցներից։ 


«Մենք դեռ չենք քննարկել դա պարոն Ծառուկյանի հետ, բայց հարգում ենք այն», - նշել է Տոնոյանը։ 


Սակայն Տոնոյանը հավելել է, որ դիրքորոշում չի հայտնել կոնկրետ առաջարկի վերաբերյալ, քանի որ զբաղված է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելով։