Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է՝ ուղեղի կաթվածի կասկածանքով։ Այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Իլարիոն միտրոպոլիտը։
Նա նշել է, որ երաժշտին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով, և բժիշկներն այժմ հետազոտություն են անցկացնում։ Խնդրում եմ աղոթեք Վլադիմիր Սպիվակովի առողջության համար։ Նա կաթվածի կասկածով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Տվեք, Տեր, առողջություն ձեր ծառա Վլադիմիրին և վեր կացրեք նրան հիվանդության անկողնուց»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։