Եթե Բելառուսը չվերացնի ռուսական զորքերին աջակցող գործոնները, դա կանի Ուկրաինան. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ունեցած տվյալների համաձայն՝ Բելառուսի տարածքում գործում են ռետրանսլյատորներ, որոնք օգտագործվում են ռուսական զորքերի շահերից ելնելով, իսկ բելառուսական վառելիքը մատակարարվում է Ռուսաստան։


Զելենսկու խոսքով՝ Մինսկին մեկ շաբաթ ժամանակ է տրվել նշված գործոնները վերացնելու համար։ Հակառակ դեպքում, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, «դա կանի Ուկրաինան»։


Միաժամանակ Զելենսկին հերքել է բելառուս երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակմանը Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները՝ տեղի ունեցածը որակելով «սադրանք»։


Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը որևէ առնչություն չունի այդ միջադեպի հետ։