«Սա Ռուսաստանի օկուպացիայի հետևանքն է». ԱՄՆ-ը դատապարտել է ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Միացյալ Նահանգները դատապարտել է Վրաստանում ռուս զինվորների կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունը։
Վրաստանի քաղաքացի Թամազ Գինթուրին զոհվել է Գորիի Կիրբալի գյուղի մոտ ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով։
«Մեր ցավակցությունն ենք հայտնում»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «Այս մահը վառ օրինակն է այն ավերածությունների, որոնք պատճառվել են Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի հետևանքով»,- հավելել է Միլլերը:
Սա առաջին մահացու ելքով միջադեպն է, որ տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից օկուպացված Հարավային Օսիայի հետ սահմանի մոտ, իսկ սահմանի շուրջը խաղաղ բնակիչների ձերբակալությունները պարբերաբար են տեղի ունենում:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր էջում գրառում էր կատարել՝ դա համարելով «բացահայտ հարձակում վրացական պետականության վրա»: «Խորապես վրդովված եմ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու վրա անօրինական կալանավորման ժամանակ մահացու կրակոցից»,- գրել էր նա: