Այժմ ոչ թե ընտրությունների, այլ պաշտպանության, կռվելու ժամանակն է. Զելենսկի
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ ընտրություններին պատրաստվելու ժամանակը չէ։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 6-ի երեկոյան իր ուղերձում։
Նա նշել է, որ ռազմական պայմաններում կան «բազմաթիվ մարտահրավերներ», ուստի «բացարձակապես անպատասխանատու է հասարակության մեջ նետել ընտրությունների թեման»։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ բոլոր կառույցներից և իշխանությունների մարմիններից ակնկալում է «կոնկրետ պատասխաններ այն խնդիրների վերաբերյալ, որոնք այժմ օբյեկտիվորեն առկա են մեր պետության առջև»։
«Մենք պետք է ընդունենք, որ հիմա պաշտպանության ժամանակն է, կռվելու ժամանակն է, որից կախված է պետության ու ժողովրդի ճակատագիրը, այլ ոչ թե լցոնումների ժամանակը, որը Ուկրաինայից ակնկալում է միայն Ռուսաստանը։ Ես կարծում եմ, որ հիմա ընտրությունների ժամանակը չէ։ Եվ եթե պետք է վերջ տալ այս կամ այն քաղաքական վեճին և շարունակել աշխատել միասնաբար, ապա պետությունն ունի կառույցներ, որոնք ի վիճակի են վերջ դնելու դրան և հասարակությանը տալու բոլոր անհրաժեշտ պատասխանները։ Որպեսզի տեղ չմնա հակամարտությունների և Ուկրաինայի դեմ ուրիշի խաղի համար»,- ասել է Զելենսկին։