Թուրքիան հերքել է 2 մլրդ դոլարի դիմաց 1 մլն պաղեստինցու ընդունելու մասին լուրերը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների հարցերով վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է այն պնդումները, թե Իսրայելի հետ պայմանավորվածություն կա ընդունելու 1 միլիոն պաղեստինցու 2 միլիարդ դոլարի դիմաց։

«Որոշ սոցիալական ցանցերում հաղորդվել է, որ (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուն հայտարարել է (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի հետ համաձայնության մասին, թե 1 միլիոն պաղեստինցի կդառնա Թուրքիայի քաղաքացի և կբնակվի Թուրքիայում 2 միլիարդ դոլարի դիմաց։ Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեր նախագահը դա չի քննարկել, իսկ Իսրայելի վարչապետը նման հայտարարություններ չի արել։ Տեղեկատվությունն ամբողջությամբ շինծու է»,- ասել է վարչությունը X սոցիալական ցանցի (նախկին՝ Twitter) իր էջում։