Սամվել Կարապետյանը քաղաքական գաստրոլյոր է, ինչ-որ մի կետում կթողնի, կգնա

ՍԴ հիմնական դիմողներն ընդդիմադիրներն են, որոնք փրփուրը բերաններին վազում են ինչ-որ մի բան ներկայացնելու՝ փորձելով արդարացում գտնել ընտրություններում իրենց պարտվելու համար, բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Ժողովուրդը շատ լավ վերլուծության արդյունքում կատարեց իր ընտրությունը և ես առհասարակ կարծում  եմ, որ արժանապատվորեն ընդունել ընտրության արդյունքները ամենակարևորն է, որովհետև այսօր ՀՀ քաղաքացին է իշխանությունը, և իշխանությունը, հետևաբար հաշտ և համերաշխ պետք է լինել այն արդյունքների հետ, ինչը որ կա։ Եվ նման գործունեությունն ինձ թվում է՝ անսպասելի չէր։ Բնականաբար, ընդդիմությունն ինչ-որ մի բան պետք է աներ և անում է»,- ասաց պատգամավորը։

 

Խոսելով նաև ընտրակաշառքների և ընդդիմության հնարավոր համախմբման ու հանրահավաք անելու մասին, պատգամավորն ասաց, որ եթե մարդը գիտի, որ ինքը բացառապես ընտրակաշառքով է ընտրված, վստահ է, չէ՞, որ այդ ընտրակաշառքով ընտրության գնացած մարդը երբեք դուրս չի գա ու հրապարակում պաշտպանի այն մարդուն ում ուղղակի քվե է տվել՝ համապատասխան գումարի դիմաց։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան