Արևմուտքը խուսափում է իր տարածքից ՌԴ-ին հարվածելուց, քանի որ հասկանում է՝ կհետևի պատասխանը. Պուտին

Արևմտյան երկրները դեռևս չեն հասել նրան, որ իրենց տարածքից հարվածներ հասցնեն ՌԴ-ին, քանի որ հասկանում են, որ կհետևի Մոսկվայի պատասխանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Նրանք դեռևս, այնուամենայնիվ, չեն հասել նրան, որ իրենց տարածքներից ինչ-որ բան արձակեն: Նրանք հասկանում են, որ կլինի պատասխան հարված: Որովհետև դա բոլորն են հասկանում կամ պետք է հասկանան: Այդ պատճառով ամեն կերպ փորձում են տարածություն պահպանել դրանից», - ասել է ՌԴ ղեկավարը բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ: