Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների նպատակը ռուս հասարակությանը հունից հանելն է. Պուտին

ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուկրաինական անօդաչուների հարվածների նպատակն է հունից հանել ռուսական հասարակությանը և անվստահություն ստեղծել ռուսական զինված ուժերի գործողությունների նկատմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները (ուկրաինական անօդաչուների կողմից) ինչի՞ համար են արվում։ Հասարակությանը հունից հանելու (ալեկոծելու) համար. նման զանգվածային ազդեցության պայմաններում, երբ ողջ Արևմուտքն աշխատում է նրանց համար, այս անօդաչուները գալիս են հսկայական հոսքով. ինչպես նաև ռուսական զինված ուժերի գործողություններում որոշակի անվստահություն ստեղծելու համար», — երեքշաբթի օրը բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:


Ընդ որում, այն ամենը, ինչ տեղի է ունենում ռազմաճակատում, «նրանք թողնում են փակագծերից դուրս», — հավելել է նախագահը: