Ե՞րբ ԿԸՀ-ն կհատկացնի նոր խորհրդարան անցած պատգամավորների մանդատները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ անցած խմբակցությունների պատգամավորներին, ըստ կարգի, պետք է հատկացնի մանդատները։ Թե երբ տեղի կունենա այս միջոցառումը՝ դեռևս հստակ չէ։  Civic.am-ին ԿԸՀ իրավաբանական վարչությունից հայտնեցին՝ Ընտրական օրենսգրքով մանդատների տրամադրման հստակ ժամկետ սահմանված չէ։

 

«Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից որոշները դիմել են Սահմանադրական դատարան։ Սահմանված 15 օրյա ժամկետում ՍԴ-ն կքննի դիմումները։ Այդ ժամկետը լրանալուց հետո մինչև ԱԺ լիազորությունների ստանձնումը՝ (օգոստոսի 2-ը) ԿԸՀ-ն նիստ կնշանակի և կտրամադրի պատգամավորների անվանական մանդատները»,-հայտնեցին ԿԸՀ-ից։

 

Ենթադրվում է, որ մանդատների տրամադրումը տեղի կունենա հուլիսի կեսերին։

 

Հիշեցնենք՝ 9-րդ գումարման խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինք (29 մանդատ), «Հայաստան» դաշինք (12 մանդատ)։