Ռուբիոն Մերձավոր Արևելքի շրջագայությունը սկսել է ԱՄԷ-ից․ օրակարգում՝ Իրանի հետ համաձայնության շուրջ մտահոգություններ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան շրջագայությունը՝ առաջին կանգառը կատարելով  ԱՄԷ։ Այցի ընթացքում նա նախատեսում է քննարկումներ անցկացնել տարածաշրջանային գործընկերների հետ՝ կապված ԱՄՆ–Իրան վերջին համաձայնության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

 

Աբու Դաբի ժամանելուց հետո Ռուբիոն լրագրողների հարցին ի պատասխան նշել է, որ Իրանի հետ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ դաշնակիցների մտահոգությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն բանակցությունների առանցքային թեմաներից մեկը։ Նրա խոսքով՝ կքննարկվեն նաև հարցեր, որոնք ներառված չեն համաձայնության փոխըմբռնման հուշագրում։

 

Reuters-ի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի մի շարք երկրներ մտահոգված են, որ համաձայնությունը չափազանց մեծ զիջումներ է նախատեսում Թեհրանի համար։ Մասնավորապես, անհանգստություն է առաջացնում Իրանի համար նախատեսվող 300 միլիարդ դոլարի վերակառուցման հիմնադրամը, քանի որ տարածաշրջանի որոշ երկրներ կարծում են, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ռազմական կարողությունների վերականգնման նպատակով։ Բացի այդ, համաձայնությունը չի անդրադառնում Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրին, ինչը ևս մտահոգության պատճառ է դարձել ԱՄՆ դաշնակիցների համար։

 

Պետքարտուղարն անդրադարձել է նաև Հորմուզում նավարկության հարցին՝ ընդգծելով, որ միջազգային ջրային ուղիներում որևէ պետություն իրավունք չունի տուրքեր կամ վճարներ սահմանել։

 

«Դա միջազգային ջրային ուղի է։ Ոչ մի երկրի չի թույլատրվում միջազգային ջրային ուղում տուրքեր կամ վճարներ գանձել։ Դա է գործող միջազգային օրենքը», – հայտարարել է Ռուբիոն։

 

ԱՄԷ-ից հետո ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Քուվեյթ և Բահրեյն, որտեղ նախատեսված են հանդիպումներ տարածաշրջանային առաջնորդների և Պարսից ծոցի համագործակցության