ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

 «Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության, քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին»:Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես ԵԱՏՄ-ն ամեն տարի Հայաստանում ՀՆԱ-ի աճին տալիս է զգալի տոկոս։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է այլ այլընտրանքների։ Եվ մենք հուսով ենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաև ներկայիս հայկական ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում կգան նույն տեսակետին»,- նշել է նա։