Եթե Իրանը վճարներ գանձի Հորմուզի նեղուցում, բանակցություններն անմիջապես կդադարեցվեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար չի գանձում և նավագնացային ընկերություններից որևէ մաքսատուրք, ապահովագրական վճար կամ այլ վճարումներ չի ստանում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում:


«Եթե այս տեղեկությունը կեղծ դուրս գա, բանակցություններն անմիջապես կդադարեցվեն»,- ասել է նա:


Թրամփը նաև հերքել է այն լուրերը, թե Միացյալ Նահանգները Իրանին դրամական միջոցներ են փոխանցել կամ ապասառեցրել են նրան պատկանող ակտիվները:


Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող իրանական սառեցված միջոցների մի մասն օգտագործել Իրանի համար սննդամթերք գնելու նպատակով: Նրա խոսքով՝ միջոցներն ուղղվելու են եգիպտացորենի, ցորենի, սոյայի լոբու և այլ գյուղատնտեսական արտադրանքի գնմանը՝ բացառապես ամերիկյան արտադրողներից:


Թրամփը նշել է, որ Իրանը սննդամթերքի խիստ կարիք ունի: