Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների հասանելիությունը դարձել է նոր առցանց հարթակի գործարկման նպատակ։ «ԿՈՄՈ» ընկերությունը ներկայացրել է անշարժ գույքի վիճակագրության բաց հարթակ, որը հնարավորություն է տալիս հետևել շուկայում արձանագրված իրական գործարքների դինամիկային։
Նախագծի
հեղինակների տեղեկացմամբ՝ հարթակը հիմնված է բացառապես կատարված և գրանցված
գործարքների տվյալների վրա, ինչը թույլ է տալիս օգտատերերին ծանոթանալ շուկայում
ձևավորված փաստացի պատկերին՝ առանց հայտարարությունների հարթակներում ներկայացված
առաջարկային գների ազդեցության։
Հարթակում
ներկայացված են Երևանի բոլոր վարչական շրջանների, ինչպես նաև Հայաստանի բոլոր
մարզերի և քաղաքների վերաբերյալ տվյալներ։ Օգտատերերը կարող են ուսումնասիրել
բնակարանների, առանձնատների, հողատարածքների, կոմերցիոն և արտադրական տարածքների,
ինչպես նաև ավտոտնակների առուվաճառքի վիճակագրությունը։
Համակարգը
հնարավորություն է տալիս նաև հետևել գործարքների քանակի փոփոխություններին
ժամանակի ընթացքում՝ գրաֆիկների և վերլուծական գործիքների միջոցով։
Մասնագետների
գնահատմամբ՝ նման հարթակների առկայությունը կարող է նպաստել շուկայի
թափանցիկության բարձրացմանը և հանրության համար առավել հասանելի դարձնել անշարժ
գույքի ոլորտի վիճակագրական տեղեկատվությունը։
Նախագծի
հեղինակների խոսքով՝ հարթակը հետագայում նախատեսվում է համալրել նոր ցուցանիշներով
և վերլուծական գործիքներով։
Հայաստանի անշարժ գույքի շուկայի
վիճակագրությանը և գործարքների դինամիկային կարելի է ծանոթանալ komo.am/stats
հասցեում։